Հայաստանի Դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարանում։ Դատավոր Գրիգոր Առաքելյանի նախագահությամբ այսօր կայացած նիստում դատարանը մերժել է ՀԴԿ-ի հայտը՝ ԿԸՀ որոշումը թողելնելով ուժի մեջ։
Հիշեցնենք, որ ԿԸՀ որոշման հիմք էր հանդիսացել Արզաքանցյանի երկրում մշտական բնակության հետ կապված խնդիրը։ Նա դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերից 1005 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: Արզաքանցյանի գրանցումը անվավեր ճանաչելու որոշման նախագիծը ԿԸՀ նիստում ընդունվեց՝ քվեարկությամբ ստանալով 5 կողմ, 1 դեմ ձայներ:
Արզաքանցյանը ընտրություններին մասնակցել չի կարողանա։