ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2021թ. հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ, կառույցում ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախընտրական շրջանի հետ կապված հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում, ահազանգ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Դրանցից՝
. 43-ը զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներ են
. 44-ը ֆիզիկական անձի կողմից տրված հաղորդումներ են, այդ թվում՝ նաև ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով ստացված
. 29-ը սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում են
. 24-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ
Հաղորդումներով ներկայացված առերևույթ հանցավոր իրավախախտումներից 86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված), 24-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի149.1-րդ հոդված), իսկ 19-ը այլ բնույթի են (ՀՀ քրեական օրենսգրքի 185, 177, 137 և այլ հոդվածներ):
Վերոնշյալ 138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում դրանցից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 26-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, իսկ 6 դեպքով հարուցվել են քրեական գործեր:
Նշված քրեական գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը հանդիսացել են ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված թեկնածուներ: 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- նշված է հայտարարության մեջ։