Դատարանը բավարարել է փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանի և Արամ Վարդևանյանի բողոքը՝ պրոֆեսոր, անվանի բժիշկ Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ։
Պրոֆեսորի ձերբակալման դեմ նրանց բողոքի վերաբերյալ որոշումը հրապարակել է առավոտյան։
Ավելի ուշ, փաստաբան Էրիկ Ալեքսյանյանը հայտնել է, որ Արմեն Չարչյանն ազատության մեջ է։
Նշենք, որ ըստ մի շարք ԶԼՄ-ների՝ Չարչյանը տեղափոխվել է Շենգավիթ բժշկական կենտրոն՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։
Հիշեցնենք, որ մամուլում տարածվել էր ձայնագրություն՝ Արմեն Չարչյանի կողմից իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ: ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանր հանցանք կատարելու կասկածանքով Ա. Չ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել էր: