Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նախապատրաստական հանդիպում է սկսել 13 հայ զինծառայողների վերաբերյալ, որոնք Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են «ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով Ադրբեջանի տարածք ապօրինի մուտք գործելու մեջ»:
Ինչպես հայտնում է Trend գործակալությունը՝ դատավարությունը տեղի կունենա Աստանյան Եղիշեի, Արամյան Կարենի, Ավագյան Տիգրանի, Գևորգյան Գրիգորի, Մանուկյան Հովսեփի, Մարտիրոսյան Գևորգի, Գևորգյան Ռոբերտի, Ավետիսյան Վագարշագոմի, Հակոբյան Վոլոդյայի, Սուքիասյան Անդրանիկի, Մանուկյան Անդրանիկի, Սաղաթելյան Գրիգորի և Կիրակուսյան Էդուարդի նկատմամբ: