Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:
Նա տեղեկացրեց, որ ընտրությունը կայացել է երեկ՝ հուլիսի 6-ին։
«Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 4-ին, և խորհուրդը պետք է նոր նախագահ ընտրեր»,- ասաց Բեքմեզյանը:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահն ընտրվում է 3 տարի ժամկետով: