Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը քիչ առաջ դուրս եկավ Հատուկ քննչական ծառայության շենքից:
Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Առուշանյանը այս պահին բերման չի ենթարկվել, նրան բերման են ենթարկել հանցագործություն կատարելու կասկածանքով:
Փաստաբանի խոսքով ՝ Գորիսի ղեկավարին բերման են ենթարկել ընտրակաշառք տալու հետ կապված հարուցված գործի կապակցությամբ:
«Մենք հրաժարվեցինք ցուցմունք տալ, քանի որ սա իրականում պարոն Առուշանյանի նկատմամբ երկարատև քաղաքական հետապնդումների շարունակությունն է», – ասաց փաստաբանը: