Մեղրի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը։
«Ասում են՝ իբր փորձել են Մխիթար Զաքարյանին մի քանի անգամ ծանուցագիր ներկայացնել, իբր տանը մարդ չի եղել, չեն կարողացել։ Ես մի քանի անգամ զանգել եմ Մեղրիի բաժին, ասել եմ՝ տանը մարդ կա, սպասում է։ Եթե վտանգ տեսնեք, այո, կարող ես, բայց ի՞նչն է վտանգը: Ինքնակամ ներկայացած անձին ոստիկանության շենքի մոտ իբր բերման ենթարկել, ակնհայտ է, որ այլ նպատակներ են հետապնդում»,- նշեց պաշտպանը։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ եթե իրավապահները փորձում են հանցագործություններով, ապօրինություններով իբր օրինականություն հաստատել, դա մոլորություն է։
Հիշեցնենք, որ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է։ Փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ իր պաշտպանյալի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան։