Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն նա կալանավորեց 2 ամսով։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
«Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ»,- հայտնել է Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ավելի վաղ ձերբակալվել է։ Փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ իր պաշտպանյալի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան։ Քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։