Մեր աշխատակազմի վերլուծությունները ու փաստերը ապացուցում են, որ ադրբեջանական զինվորականների ներկայությունն ինքնին արդեն կյանքի իրավունքի խախտում է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն՝ անդրադառնալով սահմանամերձ բնակավայրերում ադրբեջանական զինծառայողների ներկայությանը։
«Կոպտորեն խախտված է նաև սեփականության իրավունքը։ Սա վերաբերում է Սյունիքի և Գեղարքունիքի ամբողջ սահմանային հատվածին։ Խոսքը վերաբերում է թե՛ արտովայարերից օգտվելուն, սեփականության իրավքւնքով հողեր օգտագործելուն, տները օգտագործելուն և այլն։ Բացի այդ, կա նաև տեղարաշարժի սահմանափակում։ Բնակիչները խուսափում են երեկոյան ժամերին Գորիս-Կապան ճանապարհով երթևեկել, ու առավել ևս խուսափում են Կապանից մինչև Ճակատեն և մյուս գյուղեր երթևեկել»,-ասաց Թաթոյանը՝ ներկայացնելով մի շարք բնակիչների կրած վնասները։
Նա խոսեց նաև ջրի իրավունքի մասին՝ ներկայացնելով փաստեր, ուրոնք վկայում են, որ այդ իրավունքը ևս խախտված է։
Մանրամասները՝ տեսանյութում․