Հուլիսի 11-ին Հայաստանում նշվում էր Քրիստոսի պայծառակերպության տոնը՝ Վարդավառը։ Ինչպես սպասվում էր՝ հովեկների մեծ հոսք եղավ դեպի Սևանա լիճ ու հարակից բնակավայրեր։ Այս մասին ասված է Ոստիկանության հաղորդագրության մեջ։
Մարզերում ճանապարհային ոստիկանների միջոցառումներով Վարդավառի օրը տարբեր խախտումների համար կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ մոտ 1000 արձանագրություն։ Հայտնաբերվեցին 122 ոչ սթափ վարորդ, որոնցից 33-ը տեղում՝ 1 տարի ժամկետով զրկվեց վարորդական իրավունքի վկայականից, 32 վարորդ մեքենան վարում էր առանց համապատասխան փաստաթղթերի, 83 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր։
Հայտնաբերված խախտումներից 14-ով նախապատրաստվում են նյութեր՝ նախաքննական մարմին ուղարկելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում․