Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը երկուշաբթի օրվանից աշխատանքի չի գնալու։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Շաբոյանն՝ այլ մանրամասներ չներկայացնելով։
Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Համաձայն այդ տեղեկությունների՝ այդ պաշտոնին նշանակելու համար քննարկվում է Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։