Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն արդեն պատրաստ է եւ այն երկուշաբթի առավոտյան մուտք կարվի ՀՀ քրեական վերաքննիչ դատարան։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: