ՍԴ բոլոր դատավորներից ընդամենը 3-ն են կողմ եղել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելուն՝ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Աշոտ Խաչատրյանը։ Այս մասին գրում է 168.am-ը:
«Մեզ ասացին, որ հավանաբար ԿԸՀ-ի ընտրությունների արդյունքները անփոփոխ թողնելու որոշմանը դեմ կքվեարկեին նաև Երվանդ Խունդկարյանն ու Արթուր Վաղարշյանը, եթե չլինեին այն կոմպրոմատային փաթեթները, որոնք վերջիններս «վաստակել էին» համապատասխանաբար Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի և ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոններում։ Իրականում այս երկու դատավորներիին իշխանությունները հենց այս նպատակով էլ բերել էին ՍԴ, քանի որ նրանք ամեն դեպքում կառավարելի են ու կտրուկ քայլերի չեն դիմի։
Էդգար Շաթիրյանի պարագայում ամեն ինչ պարզ է. նա ընկերական կապեր ունի իշխանական վերնախավում, և նրանից պատասխանատվության զգացում ակնկալելն առնվազն միամտություն է։ Բացի դրանից, վերջինս երբեք վճռական պահերին աչքի չի ընկել համարձակ կեցվածքով, որքան էլ որպես քաղաքացի ինքն իր մեջ այլ տեսակետ ու դիրքորոշում ունենա։ Արայիկ Թունյանի մոտիվներն այնքան էլ պարզ չեն։
Հիշեցնենք, որ երեկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովիընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։