Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն անդրադարձել է այսօր ավելի վաղ իր կատարած գրառման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանին։
Պաշտպանը հրապարակել է քննչական խմբի այն որոշումը, որն իրեն և դատարանին է տրամադրվել և որտեղ երևում է, թե ով է Առուշանյանի դեմ գործով քննչական խմբի ղեկավարը։ Ըստ Առուշանյանի պաշտպանի ֆեյսբուքյան էջում հրապարակված որոշման` քննչական խմբի ղեկավար է նշանակվել Արման Մանուչարյանը։
«Միաժամանակ հրապարակում եմ քննչական խմբի այն որոշումը, որն ինձ և դատարանին է տրամադրվել, ու հորդորում եմ ունենալ կամք սխալներն ընդունելու մասով և հորդորում եմ նաև մամուլի քարտուղարին հետայսու իմ հայտարարություններին արձագանքելիս չօգտագործել «մանիպուլյատիվ», «էժանագին» բառերը, հակառակ դեպքում, հաջորդ անգամ կստանա շատ կոշտ պատասխան»,- նշել է Առուշանյանի պաշտպանը։