Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով դատական նիստը։
Պաշտպանական կողմը նշեց, որ առկա են բոլոր հիմքերը Արմեն Չարչ յանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու։ Որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։
Հիշեցնենք, որ բժիշկ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։ Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ ըստ ՀՔԾ քննիչի՝ եթե Չարչյանը մնա ազատության մեջ, ապա կթաքնվի վարույթն իրականացնող մարմնից ու կխոչընդոտի գործի քննությանը։