Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած կրակոցների գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։
Կարեն Պողոսյանը կրակոցների գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։
Հիշեցնենք, որ Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ կրակոցները հնչել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, և Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջև։
Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում են ստացել երկու քաղաքացի։ Վիրավորում ստացածներից մեկը Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Մելիքսեթ Պողոսյանի որդու ընկերը։ Այս գործով տուժողի կարգավիճակ ունեն կրակոցների հետևանքով վիրավորում ստացած երկու քաղաքացիները՝ Հարություն Վարդանյանը և Մելիք Բարսեղյանը։