Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը։
Որոշումը հրապարակվեց ԲԴԽ նիստի ընթացքում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ ԲԴԽ-ն կարևորում է խորհրդի անդամների և նախագահի կողմից բարեվարքության ստուգման ընթացքում գույքի և եկամուտների վերաբերյալ պարզաբանում ներկայացնելու անհրաժեշտությունը, քանի որ մյուս բոլոր դատավորների բարեվարքության ստուգումն իրականացնելու է խորհուրդը։
«Օրենքում նախատեսված համապատասախան ժամկետները խախտված լինելու պատճառով ԲԴԽ-ն գտել է, որ չի կարող Վարդազարյանին պատասխանատվության ենթարկել»,- ասաց Ջհանգիրյանը։
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում Կոռուպցիայի հանձնաժողովն անհամաձայնություն էր նկատել: