Ցանկացած դատարան ապաքաղաքական է, տարբերությունն այն է, որ Սահմանադրական դատարանում քննվում են ավելի շատ քաղաքական արձագանքներ ունեցող գործերը։ Եվ դա, բնականաբար, բերելու է համապատասխան վերաբերմունքի քաղաքական ուժերի կողմից։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ժամանակ նշել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով նաև 4 քաղաքական ուժերի դիմումները մերժելու ՍԴ որոշմանը։
«Կարևորն այն է, որ ՍԴ-ն ու ցանկացած այլ դատարան երբեք իրեն քաղաքական գործընթացի մաս չհամարի։ Անկախ նրանից, թե քաղաքական որ ուժը ինչ երանգ է տալիս այս կամ այն գործին ու դատական ակտին, կարևոր է երբեք գործը չքննել ու դատական ակտը չկայացնել քաղաքաան նպատահարմարությունից կամ քաղաքական հնարավոր արձագանքներից դրդված»,- ասաց նա։
Հարցին` երբևէ ճնշում եղե ՞լ է իր նկատմամբ ընդդիմության կամ իշխանության կողմից, նա պատասխանել է․
«Ես հաճախ եմ լսում նման դատողություններ։ Ես ծայրահեղ անկեղծությամբ եմ ասում՝ ինձ վրա երբեք քաղաքական ճնշում չի եղել։ Ինձ վրա երբեք ուղղակի կամ անուղղակի որևէ քաղաքական ճնշում չեմ զգացել։ Կարծում եմ՝ քաղաքական ճնշում կա այն դեպքում, երբ սասանվում է դատավորը։ Երբ դատավորը դատական ակտը կայացնում է բացառապես ղեկավարվելով միայն իրավունքով, սեփական խղճով, հետապնդելով միայն արդարադատության շահը, այս դեպքում, եթե անգամ ենթադրվում է քաղաքական ճնշում, այն երբեք իր նպատակին չի հասնում»։