Դատախազությունը ստացել է Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանին և Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին ազատ արձակելու պահանջով «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի դիմումը։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ դիմումը քննարկման ընթացքի մեջ է և սահմանված ժամկետներում պատասխանը կտրամադրվի դիմումատուին։
Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են «Հայաստան» դաշինքի ցուցակով և ընտրվել են որպես ԱԺ պատգամավոր։
Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 րդ հոդվածի 2-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը): ԻսկՍիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիքի համար:
Նախօրեին փաստաբան Արամ Վարդևանյանը դատախազությանն է ներկայացրել նրանց պատգամավորի վկայականների պատճենները՝ նշելով, որ այժմ նրանք օժտված են պատգամավորական անձեռնմխելիությամբ և պետք է անհապաղ ազատ արձակվեն։