Օգոստոսի 7-ին ինքնակամ ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևանի բնակիչ 20-ամյա Գևորգ Գալստյանը, որը կասկածվում է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Հակոբյանին ծեծի ենթարկելու մեջ։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Աղբյուրը հայտնում է, որ մինչ այդ ոստիկանություն է բողոքով ներկայացել նաև թաղապետի տեղակալը, որն ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «Մեխ» մականվամբ։
Ըստ լրատվամիջոցի՝ վերջինս ոստիկանությունում նաև խոստովանել է, որ մինչ Գ. Գասպարյանի կողմից մի քանի «մուշտի ուտելը», ինքը հեռախոսով վիճաբանել է նրա հետ և սեռական բնույթի հայհոյանք է տվել, ինչի համար էլ Գ. Գասպարյանը հետո նրան տեսել ու «քոթակել է»։ Գ. Գասպարյանն էլ ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի է «Չագուչ» մականվամբ։