Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերից պարբերաբար ստանում ենք ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ կրակոցներ են արձակում նաև հարբած վիճակում: Այս մասին խոսել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ Horizon Armenian TV-ի հետ հարցազրույցում։
Ընդ որում, այս դեպքում կրակոցները հատուկ լուսարձակող են ու արվում են այնպես, որ տեսանելի լինեն քաղաքացիական բնակչության համար`ահաբեկելու նպատակով:
Այդ դեպքերում գիշեր ժամանակ հաճախ միացնում են բնակիչներին անհանգստություն պատճառող բարձր երաժշտություն, գոռգոռում, այսինքն` կատարում են խուլիգանական արարքներ: