Մինչ բողոքների քննությունը, Յուրի Խաչատուրովի փաստաբանը դիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումները։
Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն անցնում էր Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով։
Ի դեպ, Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հենց այս գործը հարուցելու պատճառով, որը մեծ աղմուկ բարձրացրեց ՀԱՊԿ շրջանակում: Հիշեցնենք նաև, որ գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ վերացվեց Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելու արգելքը։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտն եց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։
Մինչ բողոքների քննությունը, Յուրի Խաչատուրովի փաստաբանը դիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով վերացնել Յուրի Խաչատուրովի՝ ՀՀ սահմանը հատելու սահմանափակումները։
Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն անցնում է Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով։
Ի դեպ, Յուրի Խաչատուրովը հետ կանչվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հենց այս գործը հարուցելու պատճառով, որը մեծ աղմուկ բարձրացրեց ՀԱՊԿ շրջանակում:
Հիշեցնենք նաև, որ գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում էր ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով մեղադրվում էր ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: