Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 27-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գեղարքունիքի կայազորային հոսպիտալից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ գյուղերից մեկից իրենց մոտ է տեղափոխվել աղջիկ երեխայի դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 3-ամյա Սաթենիկ Գ.-ն էր:
Աղբյուրի տեղեկություններով՝ քննչական բաժին հրավիրված Սաթենիկի մայրը հայտնել է, որ նույն օրը երեխան ընկել է իրենց տան դիմաց գտնվող առվի մեջ և խեղդվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: