Ստացանք Ադրբեջանի դեմ կայացված հայ ռազմագերու` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը։ ՄԻԵԴ կանոնների համաձայն` Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի կառավարությունը 3 ամիս ժամանակ ունի վճիռը ՄԻԵԴ Մեծ պալատ բողոքարկելու համար։ Այս մասին Facebook-ի էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Եթե մինչև հոկտեմբերի 22-ը չբողոքարկվեց, այն ուժի մեջ կմտնի, իսկ եթե բողոքարկվեց, ուրեմն դեռ կռիվ ունենք տալու նաև ՄԻԵԴ Մեծ պալատում։Վստահ եմ՝ այնտեղ էլ ենք այս գործով հաղթանակ արձանագրելու։ Սպասենք զարգացումների»։