Տեղ համայնքի Խոզնավար համայնքը մեր մշտական ուշադրության ներքո է։ Այս մասին ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ԱԺ-ում պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ է հայտնի Խոզնավարի մասին, որտեղ, գյուղապետի խոսքով, ադրբեջանցիներն ինժեներական աշխատանքներ են կատարում։
Թաթոյանի խոսքով՝ ինքը եղել է Սև լճի այդ հատվածում․ ադրբեջանցիներն այնտեղ մշտապես շինարարական ու ինժեներական աշխատանքներ են կատարում։ Աշխատանքներ են կատարվում նաև ճանապարհներին։ Շարժն անընդհատ կա։
«Որքան նրանք շարունակում են ամրանալ, այնքան մեծանում է մեր քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումը»,- ասաց ՄԻՊ-ը։