«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի քրեական գործը դատարանում է։ Քրեական գործը քննվելու է Կոտայքի մարզի դատարանում։ Այս մասին տեղեկանում ենք դատական-տեղեկատվական համակարգից։
Նշենք, որ Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Քասախ համայնքի ղեկավարը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճաոելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել, քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել, ինչը կատարել է երկուսից ավելի անձի նկատմամբ: