«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր Facebook-յան էջում գրել է.
«Ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի ևս մեկ վտանգավոր գործոն։
Անօդաչու սարքերի միջոցով իրականացվող թռիչքների միջոցով թուրքական կողմը ոչ միայն տեսադիտարկումների հնարավորություն է ստանալու, այլ ռադիոհետախուզության։
Ի դեպ, առհասարակ էական նշանակություն չունի, թե դա որտեղ է տեղակայված մոնիթորինգային կենտրոնը՝ Ակնայի շրջանում (նախկին Աղդամ), թե Բաքվում, որովհետե տեղակայման վայրի ընտրությունը որևէ ձեւով չի մեծացնում կամ նվազեցնում դրա վտանգավորությունը։