Իշխանություններին ձեռնտու է գործող Ընտրական օրենսգրքով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը: Armenia Today-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Պատգամավորի դիտարկմամբ՝ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է կա՛մ իշխանությանը, կա՛մ շատ «հարուստ» մարդկանցով ընդգրկված կուսակցություններին, այսինքն՝ կա՛մ վարչական, կա՛մ ֆինանսական ռեսուրս ունեցողներին։
Իշխանական պատգամավորը զարմանում է՝ ինչո՞ւ է «Լուսավոր Հայաստանը» դեմ Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Նկատում է՝ ԼՀԿ-ին այս տարբերակը ձեռնտու է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝