Ճիշտ ճանապարհի ընտրությունը շատ կարևոր է երկարաժամկետ հաջողության համար: Ուստի շատ կարևոր է ճիշտ ընտրություն կատարել` կիրառելով ռիսկերի կառավարման հիմնական գործիքները:
Harvard Business Review-ն ներկայացնում է ճիշտ ընտրություն կատարելու գործիքակազմը:
Ռիսկերի կառավարման ամենապարզ և արդյունավետ գործիքը հստակ նպատակների սահմանումն է: Սա չափազանց կարևոր է, քանի որ մարդկանց մեծ մասը չգիտի` ինչ է ուզում իրականում: Այս առումով կարևոր է մտածել այն մասին, թե ինչ եք Դուք ուզում Ձեր կարիերայից:
Հաշվի՜ առեք այն ռիսկերը, որոնք կապված են Ձեր նպատակների հետ: Որպես կանոն` Դուք կարող եք բախվել երկու տեսակի ռիսկերի հետ` իդիոսինկրատիկ (որը յուրահատուկ է Ձեզ կամ կոնկրետ աշխատանքի համար) և համակարգային (որն ընդհանուր առմամբ ընդունելի է տնտեսության մեջ):
Առաջինի օրինակ է հետևյալը. Դուք աշխատում եք ընկերությունում, որը փակվում է վատ կառավարման հետևանքով, կամ Դուք հեռանում եք, քանի որ այդ ընկերության մշակույթը Ձեզ չի համապատասխանում: Այս ռիսկը կարելի է կառավարել այնպես, ինչպես ներդրումների ոլորտում. բազմազանեցնել հմտությունները և աշխատանքի տարբերակները:
Համակարգային ռիսկի օրինակ է այն, որ Դուք կորցնում եք Ձեր աշխատանքը տնտեսական անկման արդյունքում: Այն կարող է Ձեզ ավելի շատ վնաս հասցնել, քանի որ Դուք կարող եք կորցնել Ձեր աշխատանքը ամենաանհարմար պահին, երբ բաժնետոմսերի շուկան անկում է ապրում, աճում է գործազրկությունը, և նոր աշխատանք գնտելը դառնում է բարդ խնդիր:
Պետք է նշել, որ ռիսկի այս երկու տարատեսակները նոր չափում են ձեռք բերել ժամանակակից տնտեսության պայմաններում: Կա համակարգային ռիսկ, որ Ձեր աշխատանքը կանհետանա, քանի որ այն կսկսի անել մեքենան, ինչպես նաև իդիոսինկրատիկ ռիսկ, որն ունակ չի լինի մրցակցության: Այս ռիսկերի կառավարումը պահանջում է բարդ ռազամավարության իրականացում:
Եվ ցանկացած դեպքում առաջին աշխատանքին նախորդում է ուսանողական երկարատև գործընթաց և այնքան էլ ոչ համոզիչ կարիերային այլընտրանքներ: Նման իրավիճակում բնական է անհանգստության առաջացումը: Տնտեսության մեջ տեղի է ունենում արմատական ձևափոխում, քանի որ տեխնոլոգիաները փոխում են աշխատանքի բնույթը, իսկ որոշ տարատեսակներ էլ պարզապես անետանում են: Գործը բարդանում է նաև նրանով, որ որոշ ոլորտններում գերակշռում են «աստղային» բարձր որակավորում ունեցող ոչ այնքան շատ կազմակերպություններ, որոնցում աշխատակիցները ստանում են առավելագույն տնտեսական առավելություններ: Եթե Դուք աշխատում եք նման կազմակերպությունում, ստանում եք բարձր աշխատավարձ և ձեռք եք բերում օգտակար հմտություններ, ապա Ձեր բախտը բերել է. Ձեր հետագա կարիերան ապահոված է, իսկ եթե ոչ, ապա և՜ կարիերային աճում, և՜ աշխատավարձի մասով Ձեզ մոտ լճացում կլինի:
Մյուս տարբերակը, որի օգնությանը կարող եք դիմել, ստարտափերի գնալն է, որտեղ Ձեզ կարող են սպասել մեծ հեռանկարներ: Սակայն ստարտափերը ևս ունեն իրենց թերությունները. դրանք իրենց մեջ պարունակում են մեծ ինդիոկրատիկ ռիսկ: Չի բացառվում, որ այն վատ կկառավարվի, և Դուք ձեռք կբերեք լայն հնարավորությունների շատ քիչ մասը: Իսկ համակարգային ռիսկերի մասով այն միշտ ենթակա է արտաքին ֆինանսավորման, որն էլ կախված է բիզնեսի շրջափուլերից:
Հաջորդ տարբերակը չգնահատված բաժնեմաասերն են. Դրանք այն կազմակերպխություններն են, որոնց ոսկե ժամանակն արդեն անցել է, և որոնք պահպանում են իրենց դիրքերը ցուցակի մեջտեղում (կամ էլ իջնում են ավելի ներքև): Նման կազմակերպությունում աշխատելու առավելությունն այն է, որ այն ավելի մեծ հավանականությամբ է հնարավորություն տալիս երիտասարդ, ամբիցիոզ, սակայն դեռևս իրեն չդրսևորած մասնագետին: Նաև շատ բան կարելի է սովորել կազմակերպության դեռևս անվստահ քայլերի շնորհիվ: Սակայն հավանական է, որ կկորչեք բյուրոկրատական համակարգում, քանի որ հին կազմակերպությունները աչքի չեն ընկնում ճկունությամբ և դիմադրում են փոփոխություններին: Եվ ավելի հավանական է, որ նման կազմակերպությունում կկորցնեք Ձեր աշխատանքը:
Եթե ունեք կանխատեսման շնորհ, ապա իդեալական կարիերան դա այնպիսի ստարտափով սկսելն է, որը կհասնի հաջողության, և աշխատել այնտեղ, քանի դեռ ջանքերը չեն սպառվել: Այնուհետ պետք է անցնել հաջորդին: Սակայն, քանի որ ինչպես բաժնետոմսերի շուկայի դեպքում ներդրումների ժամանակ մեզ հայտնի չէ ապագան, այնպես էլ այստեղ հայտնի չէ ոչ մի կազմակերպության ապագա, ուստի պետք է ռիսկի դիմել: Լավագույն խաղադրույքն այն կլինի, որ գնաք այնպիսի կազմակերպություն, որը Ձեզ առավելապես կհամապատասխանի , որտեղ կունենաք սովորելու նոր բան: Հավանականությունը մեծ է, որ առաջին աշխատանքը վերջինը չի լինի, և Դուք Ձեր ամբողջ կյանքի ընթացքում կաշխատեք ամենատարբեր բնույթ ունեցող կազմակերպություններում: Սակայն ճիշտ մեկնարկը Ձեզ կօգնի ռիսկի դիմելու և ցանկացած բարդություն հաղթահարելու հարցում, որոնք մշտապես առաջանում են փոփոխվող տնտեսության պայմաններում: