Իրանում կորոնավիրուսի «բրիտանական» նոր շտամի 4 դեպք է գրանցել:
Այս մասին գրում է РИА Новости-ին՝ նշելով, որ տեղեկությունը հայտնել է Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամակին:
«Երեկ չորս նոր դեպք է հաստատվել,-ասել նախարարը:
Նամակիի խոսքով, վարակվածները Եվրոպայից ժամանած մեկ ընտանիքի անդամներ են:
Իրանում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամի 5 դեպք։ Առաջին դեպքը գրանցվել էր ավելի վաղ՝ Մեծ Բրիտանիայից ժամանած իրանցու մոտ, ինչի մասին նախարարը հայտնել էր հունվարի 5-ին: