Հայաստանում երեկ կատարվել է 1953 թեստավորում, որոնցից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 127 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնական էջից:
Երեկվա դրությամբ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 166036 է, առողջացածներինը՝ 154708, փաստացի բուժվողներինը՝ 7538: Ընդհանուր թեստերի քանակը 636765 է: Մահվան ելքերը 3039-ն են: Այլ պատճառով մահվան ելքերը 751-ն են:
Հունվարի 23-ի դրությամբ առողջացածների թիվը 173 է, գրանցվել է 9 մահվան դեպք, որոնցից 4-ը՝ այլ պատճառով: