Կորոնավիրուսի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կգրանցվի ավելի քան 25 երկրներում:
Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Վերոնշյալի վերաբերյալ հայտարարել է «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ։
«Սպուտնիկ V» պատվաստանյութն այժմ գրանցված է 14 երկրներում և առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կգրանցվի ավելի քան 25 երկրներում»,-ասել է նա: