ԱՀԿ-ն և Եվրոպական միությունը շարունակում են Հայաստան առաքել COVID19-ով հոսպիտալացված հիվանդների բուժման համար անհրաժեշտ բժշկական պարագաներ և սարքավորումներ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը։
«Դեկտեմբերի 30-ին ՀՀ առողջապահության նախարարությանն են փոխանցվել պացիենտների բուժման համար նախատեսված 11 մոնիտոր և թթվածնի խտացուցիչների հավելյալ աքսեսուարներ։ Մոնիտորները գրանցում և տրամադրում են հիվանդի` կենսական նշանակության տվյալները՝ մարմնի ջերմաստիճանը, արյան ճնշումը, սրտի զարկի հաճախականությունը, շնչառության մակարդակը կամ տարբեր օրգանների գործունեության չափումները` հիվանդների առողջական վիճակը գնահատելու համար և օգնելու նրանց հաղթահարել հիվանդությունը։