Ռուսաստանում գրանցվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի արտադրության կորոնավիրուսի «Կովիվակ» պատվաստանյութը:
Այս մասին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Ցանկանում եմ սկսել շատ լավ լուրով։ Մենք այսօր արձանագրում ենք, որ գրանցված է երրորդ պատվաստանյութը ՝«Կովիվակը», այն մշակել է Չումակովի անվան կենտրոնը»,- ասել է Ռուսաստանի կառավարության ղեկավարը։
Հունվարին Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել էր, որ սկսվել են Չումակովի անվան կենտրոնի կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները։