ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 9-ին, տարկետում տրամադրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 19 աշակերտի 2020 թվականի ամառային զորակոչից մինչև ուսումնառության ավարտը։
Ըստ որոշման հիմնավորման՝ այդ աշակերտները սովորում են Հայաստանում և օտարերկրյա պետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով և չեն ավարտել պարտադիր հանրակրթական ծրագիրը:
Տարկետում տրվեց հետևյալ անձանց.
Հայկ Կարենի Թովմասյան,
Ղարիբ Հրաչյայի Սարգսյան,
Վահան Արտուշի Մանուկյան,
Դավիդ Գաբրիելի Հայրապետյան,
Սահակ Մկրտչի Մկրտչյան,
Անդրանիկ Գալստյան,
Արտաշես Արթուրի Գրիգորյան,
Նարեկ Մուրազի Սիմջիյան,
Արթուր Գառնիկի Հակոբյան,
Նարեկ Արտյոմի Զաքարյան,
Արեգ Արամի Վահրամյան,
Արտաշես Հայկի Սարգսյան,
Արսեն Արթուրի Սարգսյան,
Գաբրիել Արթուրի Սաֆարյան,
Աշոտ Թորգոմի Հարությունյան,
Արման Վահագնի Խաչատրյան,
Արման Արմենի Ջառահյան,
Ռուդիկ Հրայրի Ստեփանյան,
Ալեքսանդր Արմենի Գալստյան-Տոպազ։
Նրանցից առաջին 17-ն ուսումնառությունը ավարտելու են 2021 թվականի հունիսի 30-ին, Ռուդիկ Հրայրի Ստեփանյանն ուսումնառությունն ավարտելու է 2021-ի հուլիսի 1-ին, իսկ Ալեքանդր Արմենի Գալստյան- Տոպազը՝ 2020-ի օգոստոսի 28-ին: Վերջինս սովորում է Իսրայելում: