Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում մառախուղ է: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր և Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում ձյուն է տեղում: Հայտնում են ԱԻՆ-ից:
Սպիտակի ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառով փակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։