Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում է ունեցել ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ, հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված:
Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով հանդիպումներ է ունենում նաև զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։