Մայրաքաղաք Երևանն այս տարի չի զարդարվի ու տոնական տեսք չի ստանա։ Հանրապետության հրապարակում էլ չի տեղադրվի ամանորյա տոնածառը։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշեց, որ ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված գումարի մի մասը փոխանցվել է Ստեփանակերտի վերականգմանը։
Գումարի մյուս մասն էլ, ըստ Հակոբ Կարապետյանի, ևս նպատակային կօգտագործվի։
Նշենք, որ Երևանի ավագանու որոշմամբ՝ ամանորյա միջոցառումների համար նախատեսված 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտի բարեկարգմանը։