Հայաստանի վիճակագրական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել Հայաստանում տիրող սոցիալական իրավիճակի և աղքատության մասին։
Մամուլի հաղորդագրության մեջ ներկայացված տվյալների համաձայն՝ Հայաստանում աղքատության մակարդակը 2019 թվականին կազմել է 26,4 %։
Ելնելով այն հանգամանքից, որ 2011 թվականին հանրապետության 10 մարզերում անցկացված մարդահամարի արդյունքներով 48 քաղաքային և 866 գյուղական համայնքներում, որոնց տվյալները հրապարակվել են վիճակագրական ծառայության կողմից 2013 թվականի փետրվարին, Հայաստանում բնակվում է 2 871․771 մարդ, այսինքն՝ 26 %ը կազմում է 758․147 մարդ:
2019 – ի տվյալներով աղքատության վերին նշաձողը կազմել է 53․043 դրամ (110.3 ԱՄՆ դոլար), մինչդեռ 2009-ին այդ ցուցանիշը կազմում էր 17․483, 2017-ին՝ 24․269 դրամ։
2019-ին աղքատության ստորին նշաձողը կազմել է 35․054 դրամ, մինչդեռ 2009 – ին այդ թիվը կազմել է 25․217, իսկ 2017-ին՝ 34․253 դրամ։
Աղքատության ծայրահեղ մակարդակը 2019 – ին կազմել է 23․763 դրամ (49.4 ԱՄՆ դոլար): 2009 – ին այդ ցուցանիշը կազմել է 17․483 դրամ, իսկ 2017-ին՝ 24․269 դրամ։
Նշվում է, որ կիրառվող մեթոդաբանությամբ աղքատության նշաձողը պարենային և ոչ պարենային ապրանքների և ծառայությունների արժեքն է, որն արտացոլում է երկրում կյանքի նվազագույն մակարդակը:
Աղքատության խորության գնահատումը (2019թ. ՝ 10,1 %) վկայում է նաև, որ եթե երկիրը հնարավորություն ունենար մոբիլիզացնել աղքատության նշաձողի 10,1 %ին համարժեք ռեսուրսները՝ բնակչության մեկ շնչի հաշվով, և եթե այդ ռեսուրսները տրամադրվեին միայն աղքատ տնային տնտեսություններին, ապա աղքատությունը տեսականորեն կվերանայվեր՝ այն տրամաբանությամբ, որ աղքատներին ուղղված օժանդակությունն ամբողջությամբ տրամադրվում է հենց աղքատներին։ Աղքատության սրությունն արտացոլում է նաև այն փաստը, որ աղքատ խավի որոշակի մասի սպառումը շատ հեռու է աղքատության իրական նշաձողից, իսկ մնացած աղքատ խավի սպառումը՝ շատ մոտ։ 2019 թվականի տվյալներով՝ աղքատության սրությունը կազմել է 3,4 %։
2008, 2018-2019 թվականներին բացարձակ եկամուտների ցուցանիշով ամբողջ բնակչության համար անհավասարությունն աճել է, իսկ սպառման ագրեգատով ՝ նվազել։