Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արագածի, Սպիտակի, Լոռիի, Թումանյանի, Ստեփանավանի, Տաշիրի, Նոյեմբերյանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Թալին-Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունից:
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Ջաջուռի, Քեթիի, Ստեփանավանի, Վարդենյաց լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Տավուշի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: