Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Թալինի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
Նշվում է, որ Վանաձոր-Դիլիջան և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։