16:00-ից վերսկսվել է Երեւանի մետրոյի բնականոն աշխատանքը: Այս մասին հայտնում է Երեւանի մետրոյից:
Մի քանի ժամ առաջ մետրոյի աշխատանքը կաթվածահար էր. Գործարանային կայարանում ցուցարարների կողմից վագոնների արգելափակումը կաթվածահար արեց մետրոյի ամբողջ գիծը:
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 10-ից ընդդիմությունը՝ 16 կուսակցություններով պահանջում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Պարբերաբար կազմակերպվում են բողոքի հանրահավաքներ։
Դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը վերջնագիր է ներկայացրել վարչապետին՝ ժամանակ տալով մինչ դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12։00-ը։ Ժամկետի լրանալուն պես ողջ ՀՀ տարածքում սկսվել են քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։