Դեկտեմբերի 9-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան տեղափոխված երեք գերիները տարեց քաղաքացիական անձինք են և, առաջնահերթության սկզբունքով, հայկական կողմին են փոխանցվել առողջական լուրջ խնդիրներ ունենալու պատճառով։
Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:
Նշենք, ոչ փոխվարչապետ Ավինյանը հայտնել է, որ և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմն իրենց մոտ պահվող գերիների ցանկերն են ներկայացրել, այս փուլում տեղի է ունենում ցանկերը ճշտելու գործընթաց։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ այսօր կսկսվի գերիների փոխանակման գործընթաց։