Դեկտեմբերի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Տեղեկանում են Գարեգին Բ-ի պաշտոնական էջից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին։
Հիշեցենենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 16 կուսակցությունների վարչապետի թեկածուն Վազգեն Մանուկյանն է:
Հավելենք նաև, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ևս հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: