Դեկտեմբերի 19-ին լրանում է 44-օրյա պատերազմի զինադադարի 40-րդ օրը՝ ՀՀ վարչապետի հետ պայմանավորվել ենք Արցախի և Հայաստանի Հանրապետություններում այդ օրվանից հայտարարել եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Այս մասին Facebook-ի էջում գրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հավելենք՝ «Քաղաքացու հետ զրույց»-ի ձևաչափով ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 19-ին լրանում է Արցախյան պատերազմի ավարտի 40-րդ օրը։ Այդ օրվանից կհայտարարվի եռօրյա սուգ։ Փաշինյանը տեղեկացրել է, որ կկազմակերպվի նաև հիշատակի երթ։