Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:
Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ արցախյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանի ընդդիմադիր 16 կուսակցությունները, այդ թվում՝ ՀՅԴ-ն, վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացնում։ Իսկ նախագահ Արմեն Սարգսյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, մտավորականների և այլոց հետ։