ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզի «Սարավան-Զանգեր» հատվածում և Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
«Չայնիի» ոլորաններում և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։