Կապան- Գորիս ճանապարհի Որոտան գյուղի հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայված։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեցին Սյունիքի մարզպետարանից։
Սյունիքից նաև հայտնեցին, որ խաղաղապահները տեղակայված են ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարզացրույցում ասել էր, որ Կապան- Գորիս ճանապարհը, Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցող սահմանի տրամաբանությամբ, տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և վերահսկողությունից։
Այս պահին Սյունիքի մարզում բողոքի ակցիա է։ Անվտանգության երաշխիքների պահանջով՝ Կապանի և հարակից համայնքների բնակիչները փակել են ճանապարհը։
Հավելենք, որ Սյունիքում է Պաշտպանության նախաարր Վաղարշակ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ սահմանապահ զորքերը երկրի սահմանների երկայնքով իրականացնում են սահմանապահ զորքերի տեղակայման աշխատանքներ։
Հիշեցնենք նաև, որ Եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ- Ադրբեջան պետական սահմանը դեռ հստակեցված չէ։