Sure for our kids բարեգործական ակցիայի շրջանակներում Հայաստանում կցուցադրվեն ամանորյա կինոհամերգներ:
Դեկտեմբերի 24-27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կցուցադրվի Disney-ի «Սառը սիրտ»-ը։ Օսկարակիր անիմացիոն այս ֆիլմը մեծ էկրանին ցուցադրվելու է՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ՝ ռուս դիրիժոր Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ, իսկ մենակատարուհին լինելու է երգչուհի Կարինա Ադեգամովան:
Միջոցառումը ֆինանսավորվում է քրաուդֆանդինգի միջոցով։ Տոմսերի վաճառքից ստացված բոլոր միջոցներն ուղղվելու են համերգների կազմակերպմանը։
Կազմակերպիչներն են՝ «Մանկության հարմոնիա» բարեգործական հիմնադրամը՝ Sure հարթակի և Mastercard -ի աջակցությամբ՝ Zapomni ընկերության խմբի հետ միասին։