ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավել եւս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»։
Հիշեցնենք, որ քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում էր Սիսիանում, որտեղ հանդիպեց տեղի բնակիչների հետ և պարզաբանեց սահմանների հստակեցման վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցը։ Իսկ մինչ հանդիպումը նա այցելեց տեղի քաղաքային Պանթեոն, ծաղիկներ դրեց Արցախյան պատերազմում զոհված զինվորականների գերեզմաններին, խոսեց նրանց ծնողների հետ։ Սիսիանից նա պետք է մեկներ Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, սակայն, քանի որ նրա դեմ բողոքի ակցիա իրականացնողները փակել էին ճանապարհները, վարչապետը որոշեց ետ դառնալ Երևան։